Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արտաշատի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով վարակված անձանց

Արտաշատի բժշկական կենտրոնը կընդունի կորոնավիրուսով վարակված անձանց

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ բժշկական կենտրոնի «Ֆեյսբուք»-ի էջից:

«Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության իրավիճակով պայմանավորված՝ Արտաշատի բազմապրոֆիլ բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվել է ինֆեկցիոն բժշկական կենտրոնի: Այսուհետ այստեղ կտեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդությամբ ախտորոշված պացիենտներ։ Վերջիններիս Կենտրոնում կցուցաբերվի հիվանդանոցային բուժօգնություն»,-հայտնում են ԲԿ-ից:

Սակայն կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այս բուժհիմնարկում չի իրականացվի։

 Կորոնավիուսային հիվանություն ունցող անձինք բուժում են ստանում հիմանականում Նորք ինֆեկցիոն հիվանդանոցում: Վանաձորի և Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցների համապատասխան բաժանմունքներում ևս գտնվում են պացիենտներ, որոնք ախտանշաններ չունեն կամ շատ թեթև ախտանշաններ ունեն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 532-ի, արձանագրվել է մահվան 3 դեպք։  Երեսուն պացիենտ ապաքինվել է։ 

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]