Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 500 նոր դեպք. ՌԻԱ Նովոստի

Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 500 նոր 
դեպք. ՌԻԱ Նովոստի

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 500 նոր դեպք: Դրանք արձանագրվել են 24 տարածաշրջանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ երկրում ընդհանուր վարակվածների թիվը կազմել է 2 հազար 337: Նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը տեղեկացրել է, որ դեպքերը գրանցվել են 73 տարածաշրջանում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]