1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախարարի տեղակալը դրական միտում է տեսնում առողջապահական միջոցները Հայաստան ներկրելու աշխատանքներում

Նախարարի տեղակալը դրական միտում է տեսնում առողջապահական միջոցները 
Հայաստան ներկրելու աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները պարետատան հետ համակարգված աշխատանքներ են իրականացնում անհրաժեշտ առողջապահական միջոցները Հայաստան ներկրելու ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը` խոսելով  կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանի միջազգային համագործակցության մասին։

«Սա համակարգված աշխատանքի արդյունք պետք է լինի, հիմա քննարկվում են հնարավորությունները և նախապատրաստական աշխատանքներ են տարվում որոշակի քանակի առողջապահական միջոցներ Հայաստան ներմուծելու առումով։

Դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի արդյունքում ցայսօր Հայաստան է ներմուծվել փոքրաքանակ, բայց խիստ անհրաժեշտ hydroxychloroquine դեղորայքը, որը շատ պահանջված է աշխարհով մեկ»,- ասաց նշեց Ադոնցը։

Նա հավելեց, որ այդ դեղորայքը ձեռք բերելու մեծ դժվարություններ կան, սակայն առկա են դրական զարգացումներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]