Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ադոնցը տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պահպանել կարանտինային բոլոր կանոնները

Ադոնցը տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում պահպանել 
կարանտինային բոլոր կանոնները

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի 46 երկրում գտնվող ՀՀ քաղաքացիները երկրի դեսպանությունների մշտական ուշադրության կենտրոնում են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

«46 երկրում այս պահին կան ՀՀ քաղաքացիներ, և նրանք բոլորը մշտապես կապի մեջ են տվյալ երկրներում գործող մեր դեսպանությունների հետ։ Մենք նրանց գիտենք անուն առ անուն և փորձում ենք գտնել այն օպտիմալ միջոցները, որոնք մեր հայրենակիցներին կվերադարձնեն հայրենիք կամ տեղում կապահովեն անվտանգ կեցությունը։ Ես կոչ եմ անում մեր հայրենակիցներին, որպեսզի որտեղ էլ լինեն՝ խստագույնս պահեն այն բոլոր կանոնները, որոնք թելադրվում են տեղական իշխանությունների կողմից»,- նշեց Ադոնցը։

Նա ընդգծեց, որ Չինաստանի հետ COVID-19-ինառնչվող խնդիրների շուրջ իրենք սկսել են աշխատել դեռ հունվար ամսից, և ՀՀ քաղաքացիները, որոնք դիմել էին հենց համաճարակի կենտրոն Ուհան քաղաքից, տարհանվել են ղազախական և ռուսական գործընկերների օգնությամբ։

«Իտալիայում ստեղծվել էր իրավիճակ, որ պետք էր լուրջ քայլեր ձեռնարկել, քանի որ բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ էին այնտեղ գտնվում և´ որպես զբոսաշրջիկներ, և´ որպես ուսանողներ։ Մենք գնահատեցինք իրավիճակը և ժամերի ընթացքում որոշում ընդունեցինք ցանկություն ունեցող մոտ 70 քաղաքացու տարհանել։ Մենք ունենք նաև քաղաքացիներ, որոնք որոշում են կայացրել մնալ Իտալիայում և ենթարկվել կարանտինային պայմանների այն կանոններին, որոնք թելադրվում են այդ երկրի կառավարության կողմից։ Հնդկաստանից մենք տարհանեցինք մեր երեխաներին, Ուկրաինայից մոտ 70 քաղաքացի նույնպես տեղափոխվեց Հայաստան, իսկ ՀՀ-ից էլ Կիև տեղափոխվեցին Ուկրաինայի քաղաքացիներ»,- ասաց ՀՀ ԱԳ փոխնախարարը։

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 785 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 37 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 165 հազար 659: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:

Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 164 հազար 253 հաստատված դեպք կա: Մահացածների թիվն անցել է 3 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 101 հազար 739-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 11 հազար 591 մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]