Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հասել ենք հավասարակշռված մի կետի, որ պետք է կիրառել մարդկանց կյանքեր փրկելու համար. ԱԺ նախագահ

Հասել ենք հավասարակշռված մի կետի, որ պետք է կիրառել մարդկանց կյանքեր փրկելու 
համար. ԱԺ նախագահ
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը զանգերը ֆիքսելու կառավարության առաջարկած մեխանիզմը համարում է ոչ կատարյալ մեխանիզմ, սակայն համարում է, որ դա հավասարակշռության այն կետն է, որ պետք է կիրառել՝ մարդկանց կյանքեր փրկելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միրզոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը: 
Նա նկատեց՝ մարդիկ իհարկե կարող են չզանգել միմյանց, բայց շփվել, հանդիպել, կարող են այլ միջոցով կապ հաստատել, բայց մի փոքր տոկոս անցնելու է այդ ֆիլտրով: Եվ թե այդ փոքր տոկոսը 0,01 է, դա գուցե տասնյակ, հարյուրավոր մարդկանց կյանք է: Դիմելով խորհրդարանական դահլիճում նստած իր գործընկերներին՝ Միրզոյանն ասաց. «Եթե ձեզնից մեկը փողոցում լինի և նրանից կախված լինի ոչ թե հարյուրավոր, այլ կոնկրետ մեկ մարդու կյանք, դուք ընկնելո՞ւ եք զանազան իրավունքների հետևից, թե՞ փրկելու եք այդ մարդու կյանքը: Այդ ժամանակ ասելու եք, թե ինչու այդ ասահմանափակումը մտցվե՞ց: Աշխարհը փոխվում է սրընթաց, տասնյակ հազարավոր մահեր են գրանցվել երկրների մասշտաբով: Երկիր կա, որ կործանվում է: Հիմա մեր իշխանությունները օր ու գիշեր «ճռռում» են, բերել են օրենքի նախագիծ, ասում են, որ այս գործիքն էլ պետք: Անթերի՞ է այդ գործիքը. ոչ, քանի որ նրանք 24 ժամ աշխատում են տարբեր գաղափարների, տարբեր գործիքների վրա»,-ասաց Միրզոյանն ու նկատեց՝ իրենք՝ պատգամավորները ԱԺ-ում նայել են այդ նախագիծը, բազմաթիվ բաներ հանել նախագծից, շտկումներ արել: 
Նա նկատեց՝ ադյունքում հասել են հավասարակշռված, օպտիմալ կետին. «Ոչ թե լավ, վատ կամ փայլուն կետին, այլ հավասարակշռության կետին, որ պետք է կիրառել՝ մարդկանց կյանքեր փրկելու և այլանդակ սահմնափակումներ չանելու համար»,-ասաց ԱԺ նախագահ:
Միրզոյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ որևէ պայմանում հեռախոսային խոսակցությունները չեն գաղտնալսվելու, սովորական պայմաններում հեռախոսազանգի փաստը չի ֆիքսվելու: Հեռախոսազանգի փաստը արձանանագրվելու է միայն համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ: 
«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ մարտի 30-ի արտահերթ նիստում: Կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին հայտնաբերելու և մեկուսացնելու նպատակով փաթեթով ըստ էության առաջարկվում է հնարավորություն տալ ֆիքսել զանգերի փաստը

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]