Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գեղարքունիքի մարզում կատարվել է 2 200 հեկտար գարնանացան

Գեղարքունիքի մարզում կատարվել է 2 200 հեկտար գարնանացան

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն կատարվել է շուրջ 2 200 հեկտար գարնանացան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի վարիչ Մարտին Պետրոսյանը, գարնանացանը մարզում մեկնարկել է մարտի երրորդ տասնօրյակի ընթացքում: «Մոտ 1 000 հա գարնանացան արդեն կատարվել է Գեղամասար համայնքում, 300 հա՝ Մեծ Մասրիկում, 250 հա՝ Գավառում, 200 հա՝ Լիճքում, 100 հա՝ Շողակաթում, 20 հա՝ Ճամբարակում: Մնացած հեկտարները, արդեն քիչ ծավալներով, բաշխվում են այլ համայնքների վրա: Եղանակային պայմանները բարենպաստ են գարնանացանի համար, տեխնիկան եւ սերմացուն՝ բավարար: Ցանքն այժմ ընթանում է ցածրադիր գոտիներում: Հիմնականում ցանվում են գարի եւ բազմամյա խոտաբույսեր: Ապրիլ-մայիսի ընթացքում կկատարվի նաեւ կարտոֆիլի եւ բանջարբոստանային այլ մշակաբույսերի ցանք: Առանձին համայնքների տնտեսություններում փորձնական կարգով կմշակվի սիսեռ, ոլոռ, հնդկաձավար»,-նշեց Մարտին Պետրոսյանը:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am