Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Դեսպանությունները շուրջօրյա կապի միջոցով ուղղորդում են ՀՀ քաղաքացիներին ինչպես վերադառնալ Հայաստան

Դեսպանությունները շուրջօրյա կապի միջոցով ուղղորդում են ՀՀ քաղաքացիներին 
ինչպես վերադառնալ Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտաքին գործերի նախարարությունը, տարբեր երկրներում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները շուրջօրյա կապի մեջ են ՀՀ քաղաքացիների հետ՝ գնահատում են իրավիճակը, կազմակերպում Հայաստան վերադառնալու աշխատանքը, ինչպես նաև ապահովում ժամանակավոր կեցությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը՝ ներկայացնելով արտերկրում ՀՀ քաղաքացիների առջև ծառացած խնդիրները։

Նա հիշեցրեց, որ ԱԳՆ-ն մարտի 14-ին հերթական նախազգուշացրել էր, որպեսզի ՀՀ քաղաքացիները խստագույնս զերծ մնան արտասահմանյան ուղևորություններից, ինչպես նաև հորդորել էր Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիներին շտապ վերադառնալ հայրենիք։

«Դրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել ենք, որպեսզի բոլոր մեր քաղաքացիները, ովքեր գտնվում են Հայաստանից դուրս և ովքեր ուզում են վերադառնալ Հայաստան, կապ հաստատեն մեր դեսպանությունների, դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև Արտաքին գործերի նախարարության  հետ, ուր գործում է շուրջօրյա «թեժ գիծ»։ Դա անհրաժեշտ նախապայման է մեր աշխատանքները դյուրացնելու համար»,- ընդգծեց Ադոնցը՝ հավելելով, որ այդ կապը թույլ է տալիս գնահատել իրավիճակը տվյալ երկրում և ճիշտ կազմակերպել ցանկացողներին Հայաստան վերադարձնելու աշխատանքները։

ԱԳ նախարարի տեղակալը առանձնացրեց երեք խնդիր, որոնց առջև հիմնականում կանգնում են Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիները։

«Առաջինը տվյալ երկրում գործող կարանտինային ռեժիմն է, ինչը սահմանափակում է ազատության աստիճանը։ Երկրորդը տեղափոխման հետ կապված առողջապահական ռիսկերն են։ Երրորդը, իհարկե, օդային հաղորդակցության հետ է կապված։ Այսօր շատ խիստ սահմանափակումներ են դրված։ Դրա համար կոչ ենք անում մեր քաղաքացիներին, որպեսզի որոշումն ընդունելուց առաջ լավ տիրապետեն իրավիճակին, ուսումնասիրեն, թե ինչպես են վերադառնում հայրենիք, կապի մեջ լինեն մեր դեսպանության հետ և համակարգված ձևով փորձեն վերադառնալ»,- ասաց Ադոնցը։

Նրա խոսքով՝ եթե անգամ չի լինում կազմակերպել քաղաքացիների վերադարձը, ապա ՀՀ դիվանագիտական ներկայացուցիչները ապահովում են ՀՀ քաղաքացիների ժամանակավոր կեցությունը տվյալ երկրում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]