1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում ժամը 11:00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,9%–ը

Արցախում ժամը 11:00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 
24,9%–ը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 11:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։

«Մարտի 31-ի, ժամը 11։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 հազար 37 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը»,– ասաց Արզումանյանը։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 8908 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 22,8%–ը, Ասկերան` 3775 ընտրող կամ 31,2%–ը, Հադրութ` 2523 ընտրող կամ 28,7%–ը, Մարտակերտ` 3566 ընտրող կամ ընտրողների 26,7%–ը, Մարտունի` 4341 ընտրող կամ ընտրողների 25%–ը, Շահումյան` 536 ընտրող կամ 25%–ը, Շուշի` 944 ընտրող կամ ընտրողների 23,9%–ը, Քաշաթաղ` 1350 ընտրող կամ ընտրողների 19%–ը։

Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 94 ընտրող կամ ընտրողների 12,1%–ը։

ԿԸՀ նախագահը հավելեց, որ ժամը 11:00–ի դրությամբ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը։

Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. 

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն 
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն 
  4. «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն 
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք 
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի Պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]