Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

Մեքսիկան խստացնում է արտակարգ դրության պահանջները. ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքիսկայում առողջապահության հարցերով խորհուրդը, որի մեջ մտնում են Առողջապահության նախարարությունը և այլ պետական կառույցներ, հայտնել է երկրի առողջպահության ոլորտում արտակարգ դրության մասին և տեղեկացրել նոր սահմանափակումներ մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին, արտակարգ դրությունը սահմանվել է 30 օրով, իսկ սահմանափակումները վերաբերում են տարբեր ոլորտներին:

«COVID-19-ի տարածմամբ պայմանավորած՝ ստեղծվել է ֆորսմաժորային իրավիճակ, որը հանգեցրել է արտակարգ դրության առողջապահության ոլորտում: Առողջապահության նախարարությունը կորոշի բոլոր անհրաժեշտ առաջիկա քայլերը»,-ասված է առողջապահության խորհրդի հայտարարության մեջ:

Առողջապահության փոխնախարար Ուգո Լոպես Գտելը նշել է, որ մինչև ապրիլի 30-ը կաշխատեն միայն կենսական նշանակություն ունեցող աշխատանքի տեղերը՝  առողջապահությունը, հասարակական անվտանգությունը, ոստիկանությունը, բանակը, կառավարության կողմից իրականացվող սոցիալական ծրագրերը և այլն: Իշխանությունները Մեքսիկայի բնակիչներին հորդորում են մնալ տանը, տեղաշարժի խիստ սահմանափակումներ են սահմանված 70-ից բարձր  տարիքի անձանց նկատմամբ:  

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 1094 է, մահացածներինը՝ 28:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]