Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Որոշ փորձագետների մոտ տերմինաբանության ընկալման դժվարությունն ունի ներքաղաքական բնույթ. ԱԳՆ խոսնակ

Որոշ փորձագետների մոտ տերմինաբանության ընկալման դժվարությունն 
ունի ներքաղաքական բնույթ. ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել է Հայաստանի հետ սահմանին իրավիճակը սրելու Ադրբեջանի փորձերը դատապարտող՝ ԱԳՆ հայտարարության մեջ «որևէ ձևով չհրահրված» տերմինի գործածման վերաբերյալ շահարկումներին։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Նաղդալյանը նշեց, որ «որևէ ձևով չհրահրված» նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Այս տերմինը լայնորեն կիրառվում է հակամարտային իրավիճակներում: «Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար այդ տերմինը նոր են բացահայտում:
Ափսոսանքով ենք նշում նաև, որ որոշ փորձագետների մոտ ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման դժվարությունները ունեն բացառապես ներքաղաքական բնույթ»,-նշել է Նաղդալյանը:
Մարտի 30-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկեվան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին պատշգամբում էր:
Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանն արհամարհում է ՄԽ համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am