Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հունիս

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները տեղափոխվել են Հայաստան

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները 
տեղափոխվել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանում գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաները և նրանց ուսուցիչները հատուկ չվերթով  տեղափոխվել են Հայաստան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրան Ավինյանը։

 «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, պարետատան և ԱԳՆ համակարգմամբ մարտի 31-ին կազմակերպվել է հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը հանրակրթական դպրոց է, ուր ուսանում են երեխաներ հիմնականում Հայաստանից, Իրանից, Սիրիայից, Իրաքից և այլ երկրներից»,- գրել է Ավինյանը։

Չվերթն իրականացրել է «Ատլանտիս Յուրոփեան Էյրվեյզ» հայաստանյան ավիաընկերությունը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ