Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակառակորդի կրակոցից Ոսկեվանի անչափահաս բնակչի վիրավորվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Հակառակորդի կրակոցից Ոսկեվանի անչափահաս բնակչի վիրավորվելու դեպքի առթիվ 
քրեական գործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մարտի 30-ին` ժամը 19:00-ի սահմաններում, հակառակորդի հենակետերից՝տարբեր տրամաչափերի զենքերից արձակված կրակոցների հետևանքով Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան բնակավայրի տներից մեկի պատշգամբում կրծքավանդակի աջ կեսի շրջանում հրազենային վնասվածք է ստացել նույն բնակավայրի անչափահաս բնակիչ՝ ծնված 2004 թվականին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 13-րդ կետերով (սպանության փորձ՝ ապօրինաբար մի խումբ անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով):

Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]