Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 48 դեպք

Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 48 դեպք

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 30-31-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 7-ական, ծեծի՝ 3, խուլիգանության և կաշառակերության՝ 2-ական, սպանության փորձի, շորթման, հարկերից խուսափելու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, սպանության սպառնալիքի, ապօրինի միգրացիայի, թմրամիջոցի մաքսանենգության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 6, և ավազակային հարձակման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]