Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեկնարկում է ՏՏ ոլորտը ներկայացնող #Հայթեք զրույցներ շարքը

Մեկնարկում է ՏՏ ոլորտը ներկայացնող #Հայթեք զրույցներ շարքը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց #HighTech Talks շարքը՝ ոլորտին ծանոթացնելու, ՏՏ աշխարհը բացահայտելու, արդիական հարցեր բարձրաձայնելու և հանրությանը իրազեկելու նպատակով: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։

Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների և ՏՏ հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով և կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի (#COVID19) տարածման հետևանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն և հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ և ամենակարևորը՝ մասնագիտություն: #HighTechTalks֊ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձևավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար:

#HighTechTalks շարքի մեկնարկը կտրվի մարտի 31-ին՝ ժամը 21:00-ին: Նախագծի առաջին հյուրն է լինելու PicsArtընկերության հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով կմիանա ԱՄՆ֊ից և կվարի «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:

Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետևել ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի/ Hakob Arshakyan ֆեյսբուքյան էջից՝ https://www.facebook.com/hakobarshakyanpage/, իսկ ավարտից հետո այն կտեղադրվի նաև նախարարության յութուբյան ալիքում՝ https://www.youtube.com/channel/UC8cP-gVqC9z4rjJeAqyBjrQ:

#HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք կխոսեն տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների դրական ու բացասական կողմերից, տեխնոլոգիաների դերից և թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության և անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները կխոսեն աշխարհում ստեղծված իրավիճակի մասին և կտան իրենց գնահատականը, կբարձրաձայնեն ոլորտի գլոբալ բարեփոխումների և տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։

Հաղորդաշարի յուրաքանչյուր բանախոսի վերաբերյալ նախապես անոնս կտեղադրվի նախարարության ֆեյսբուքյան էջում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]