Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հոկտեմբեր

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին

Մահացել է Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանի կինը՝ Արիանե Կաոիլին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-իր միկրոբլոգի գրառմամբ տեղեկացրել է Լևոն Արոնյանը։

«Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը տիկնոջս՝ Արիանայի մահվան կապակցությամբ։ Նա խելացի, աշխատասեր և կենսուրախ մարդ էր, ով գեղեցիկ կյանք ապրեց»,- նշել է Արոնյանը։

Գրառմանը ցավակցական խոսքերով պատասխանել են բազմաթիվ հանրաճանաչ շախմատիստներ, մասնավորապես, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, գրոսմայստեր Անիշ Գիրին և այլք։

Արոնյանը կինը մարտի 15-ին` ժամը 00:02-ին, իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցի վրա բախվել էր բետոնե հենասյանը: Նա ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Նա հիվանդանոցում էր, սակայն կյանքը փրկել չհաջողվեց։





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ