Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի հաստատված երկու դեպքով ծանր վիճակով պացիենտների մոտ կա դրական դինամիկա

Կորոնավիրուսի հաստատված երկու դեպքով ծանր վիճակով պացիենտների մոտ կա 
դրական դինամիկա

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«49 և 60 տարեկան պացիենտները վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են բուժական բաժանմունք, որտեղ կշարունակվի նրանց հետագա բժշկական օգնության կազմակերպումը։ 

Շնորհակալություն եմ հայտնում մեր ռեանիմատոլոգներին և ինֆեկցիոնիստներին՝ վերջիններիս վիճակը կայունացնելու և ծանր դրությունից հանելու համար»,-նշել է նախարարը։
Մարտի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատված դեպքերի թիվը 482 է։ Ապաքինվել է 30 հիվանդ, մահացել՝ երեքը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]