Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արվեստագետները խիստ լավատես են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արվեստագետները խիստ լավատես են

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության առաջին օրվանից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի անձնակազմը նույնպես աշխատանքն  իրականացնում է հեռավար եղանակով: Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանը, արտակարգ դրությամբ թելադրվող դժվարություններով ու արտասովոր պայմաններով հանդերձ՝ ինստիտուտը շարունակում է իր արդյունավետ գործունեությունը: Ըստ նրա` այստեղ կարեւոր դեր է խաղում եւ այն, որ արվեստագետները խիստ լավատես են եւ նրանց հնարավոր չէ ընկճել: Հայրենական մեծ պատերազմի ծանր օրերին՝ 1943 թ., Արամ Խաչատրյանը մեծագույն ներշնչանքով գրեց իր գլուխգործոցներից մեկը՝ Երկրորդ սիմֆոնիան՝ լավատեսությամբ ներթափանցված հզոր ֆինալով, իսկ դրանից շուրջ կես դար առաջ՝ 1892 թ., Ջիվանին  խորիմաստորեն նկատել էր, թե

«Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,

Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան.

Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,

Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան»»:

  Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]