Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բեմում փոքրիկ սոխակն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Բեմում փոքրիկ սոխակն է

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նրան «Փոքրիկ սոխակ» են անվանում Արցախում: Արայիկ Ներսիսյանի համար հիշարժան էր հայ անվանի կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ ու արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Ամիխանյանի հետ հանդիպումը: Մաեստրոն ունկնդրելով նրան` շատ հավանեց, եւ առաջարկեց իր ստեղծագործություններից մեկի կատարմամբ մասնակցել 80-ամյա հոբելյանի առիթով Ստեփանակերտում կազմակերպված մեծ համերգին: Բոլորը հիացած էին պատանու արտակարգ ելույթով, նրա քնարական մեղմ հնչեղ ձայնով: Առավել հուզված էր մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանը, ում հրավերով Արայիկն արցախցի մի խումբ երգիչների եւ երաժիշտների հետ պատիվ ունեցավ նույնպես մասնակցելու Երեւանում սիրված կոմպոզիտորի հոբելյանին նվիրված երեկոյին եւ նրա «Երազ իմ, երկիր հայրենի» երգի հրաշալի կատարմամբ գերել ունկնդիրների սրտերը… Վերջում մաեստրոն հուզված գրկելով Արայիկին, համբուրեց նրա ճակատն ու ասաց. «Այս պատանին ուղղակի հրաշք է: Ես համոզված եմ, որ նրա երազանքներն անպայման կիրականան ու մի օր կհայտնվի մեծ բեմերում»»…

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]