Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտի պարգևավճարները կփոխանցվեն բուժաշխատողներին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտի պարգևավճարները կփոխանցվեն բուժաշխատողներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ՝ քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարությանն այս մասին հայտնել է իր «Ֆեյսբուք»-ի էջում: 

«Իմ որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից` մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ՝ շուրջ 130 միլիոն դրամ, կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։ Քանի որ ես պարգեւավճար չեմ ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցեմ մարտ ամսվա աշխատավարձս ` 429.000 դրամ»,-հայտնել է քաղաքապետը:
Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ: Մարությանը բոլորին մաղթել է առողջություն՝ վստահություն հայտնելով, որ միասին հնարավոր է հաղթահարելու ցանկացած դժվարություն:
ՀՀ-ում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]