Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է սահմանել

Պարետն անձանց տեղաշարժի սահմանափակումների բացառության նոր դեպք է 
սահմանել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարետը արտակարգ դրության պայմաններում մարդկանց ազատ տեղաշարժի սահմանափակման բացառություններում նոր կետ է ավելացրել՝ սահմանելով  Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ պարետի որոշումներից:

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Նորոշմամբ՝ Պարետի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» 2020 մարտի 24-ի N16 որոշման` 2-րդ կետը լրացնել հետևյալ ենթակետով՝ Սույն թվականի մարտի 31-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում (հասցե՝ քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա/2 փողոց) Արցախի Հանրապետության համընդհանուր ընտրություններին մասնակցելու նպատակով՝ սույն որոշման հավելվածով սահմանված ձևաչափով լրացված թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում»,-ասված է որոշման մեջ:

Որոշման 3-րդ կետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝«ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և գրության առկայության ստուգումը»: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]