Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն հայկական թիմերին է փոխանցել ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված 388.927 եվրո «համերաշխության վճարները»

ՀՖՖ-ն հայկական թիմերին է փոխանցել ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված 388.927 
եվրո «համերաշխության վճարները»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայկական ակումբներին է տրամադրել ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրված 388 հազար 927 եվրո «համերաշխության վճարները»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին ՀՖՖ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «2019 թվականի դեկտեմբերի 6-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեն կայացրել էր որոշում՝ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի՝ 2018/19 մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 Եվրոն ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերությամբ՝ կախված ակումբների մանկապատանեկան սեկտորի վրա ծախսված գումարների հարաբերակցությունից) բաշխելու վերաբերյալ:

Ավելի ուշ՝ 2020 թվականի հունվարի 24-ին, ՈՒԵՖԱ-ն ՀՖՖ-ին տեղեկացրել է, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են, և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 Եվրո: Հաշվի առնելով այս փոփոխությունը՝ ՀՖՖ-ն որոշում է կայացրել Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա՝ վերոնշյալ նույն սկզբունքով, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության մասնակից ակումբների միջև բաժանել 502 հազար 788 Եվրո գումարը: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Երևան ՖԱ»-ն դադարեցրել է ելույթները ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունում, «Երևան ՖԱ»-ին հասանելիք գումարը նույնպես համամասնորեն բաժանվել է մնացած 9 ակումբների միջև:

Արդյունքում, ՀՀ Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության մասնակից ակումբների մասնաբաժինը կազմել է՝  «Փյունիկ ՖԱ»- 107,000 եվրո, «ՖԱ Ուրարտու» - 84,000 եվրո, «Շիրակ ՖԱ»- 56,500 եվրո, «Վանաձորի ֆուտոլի ակադեմիա»- 46,000 եվրո, «Արարատ ՖԱ»- 44,600 եվրո, «Արարատ-Արմենիա ՖԱ»- 44,500 եվրո, «Ալաշկերտ ՖԱ»- 44,400 եվրո, «Գանձասար-Կապան ՖԱ»- 39,000 եվրո, «Նոա ՖԱ»-  36,788 եվրո:

ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է վերոնշյալ գումարները ս․թ․ մարտի 24-ին և նույն օրը փոխանցել է ակումբների բանկային հաշիվներին»:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]