1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արարատի մարզպետարանը աջակցություն է ցուցաբերելու սոցիալապես անապահով ընտանիքներին

Արարատի մարզպետարանը աջակցություն է ցուցաբերելու սոցիալապես անապահով 
ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզպետարանը սոցապ ծառայության աշխատակիցների միջոցով նախատեսում է օժանդակություն ցույց տալ սոցիալական ապահովության խնդիր ունեցող ընտանիքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում ուղիղ միացման միջոցով հայտնեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Ցուցակագրել ենք մեր այն հայրենակիցներին, որոնք ֆինանսական ծանր վիճակում են գտնվում թե՛ նախկինում ունեցած դժվարությունների, թե՛ այս օրերին աշխատանքի չգնալու հետևանքով, մարդկանց, որոնք օրավարձով են աշխատում, որոնք ֆինանսական վիճակով պայմանավորված գուցե չկարողանան սնունդ հայթայթել»,-նշեց մարզպետը:

Նրա խոսքով՝ փորձելու են սոցապ ծառայության աշխատակիցների միջոցով հավաքագրել այդ անձանց, կազմել պատշաճ ցուցակներ, ներկայացնել ՀՀ կառավարություն և աջակցություն ակնկալել: «Կամավորների, մեր աշխատակիցների հսկողության ներքո և նրանց օժանդակությամբ  բաշխումը կկատարվի: Բոլոր դիմումները հնարավոր է առցանց ուղարկել Արարատի մարզպետարան,-նշեց Սարգսյանն ու հավելեց, որ մարդիկ փոտսային բաժանմուքներ կարող են չգնալ, քանի որ առաջիկա օրերին փոստային աշխատկիցները թոշակները կբերեն թոշակառուների բնակարաններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]