1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կանադայում անց է կացվել մազերը -20 աստիճան ցրտի պայմաններում սառեցնելու ինքնատիպ մրցույթ

Կանադայում անց է կացվել մազերը -20 աստիճան ցրտի պայմաններում սառեցնելու 
ինքնատիպ մրցույթ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի հյուսիսարևմտյան հատվածում անցկացվել է ամենամյա Takhini Hot Springs Hair Freezing Contest (Տաք աղբյուրներում մազերի սառեցման մրցույթ) մրցույթը, որի ժամանակ մասնակիցները տաք ջրի մեջ լողալուց հետո պետք է գլուխը դուրս հանեն -20 աստիճան սաստիկ ցուրտ միջավայր և հասցնեն առավելագույն կարճ ժամանակում մազերը կամ մորուքը սառեցնելու միջոցով դրանց հետաքրքիր տեսք հաղորդել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Daily Mail» պարբերականին, այս տարի մրցույթի համար ներկայացվել է 288 հայտ։
Մրցույթում կա սանրվածքների 5 հիմնական անվանակարգ՝ «Լավագույն տղամարդկային», «Լավագույն կանացի», «Լավագույն խմբակային», «Ամենակրեատիվ» և «Հանդիսատեսի ընտրություն»: Հաղթողների անունները գաղտնի են պահվում և կհրապարակվեն ապրիլի 1-ին։ Նրանցից յուրաքանչյուրը կստանա 2000 ԱՄՆ դոլար և անվճար կարող է լողալ լագունայում (ծովալճակ)։ Այս տարի մրցույթի համար հատուկ կայք է ստեղծվել, առաջարկվել մրցանակային բարձր գումարներ։ Կայքում նշվում է, որ տաք ջրում լողալուց հետո՝ մազերը սառեցնելու համար ամենաճիշտ ջերմաստիճանը -20C –ն է կամ ավելի ցածր։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]