Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեկուսացված անձանց սպասարկող հյուրանոցներում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ

Մեկուսացված անձանց սպասարկող հյուրանոցներում պարբերաբար իրականացվում են 
ախտահանման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ Մեկուսացված անձանց սպասարկող հյուրանոցները  շարունակելու են իրենց բնականոն աշխատանքը՝ այստեղ որևէ ռիսկ չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք մեկուսացված անձանց հյուրանոցներում պահելը հետագայում չի վնասի բիզնես գործունեությանը։

«Որևէ ռիսկ չկա, որովհետև վիրուսը բաց տարածքում երկար չի գոյատևում և այդ հյուրանոցներում պարբերաբար ախտահանման աշխատանքներ իրականացվում»,- ասաց Սաֆարյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]