1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սպանության փորձ՝ Վանաձորում. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Սպանության փորձ՝ Վանաձորում. մեկ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2020 թվականի մարտի 24-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ  նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ներսիսյան և Առափնյա փողոցների խաչմերուկում նույն քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ կրակոցներ են արձակվել, որի ժամանակ նրանցից մեկին պատճառվել են որովայնի առաջնային պատի և ձախ թևի, իսկ մյուսին՝ կրծքավանդակի հետին մասի հրազենային վնասվածքներ: 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:

Քննությամբ  պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը նույնպես Վանաձոր քաղաքի բնակիչ է, ով վիճաբանության ընթացքում, իր կողմից մինչ այդ ապօրինի կերպով ձեռք բերված հրազենից, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել երկու համաքաղաքացիների ուղղությամբ, իսկ ինքն ավտոմեքենայով դիմել փախուստի:

Կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ որոշում է կայացվել՝ վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի մասի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:  

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]