Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նախագիծը չի ենթադրում խոսակցության ձայնագրում, բովանդակության բացահայտում. պարզաբանում է նախարարը

Նախագիծը չի ենթադրում խոսակցության ձայնագրում, բովանդակության 
բացահայտում. պարզաբանում է նախարարը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, որը հնարավորություն է տալիս կորոնավիրուսով վարակված անձանց կոնտակտավորներին բացահայտելու նպատակով ֆիքսել զանգերը, չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդունված նախագծերի փաթեթի մասին իր Ֆեյսբուք-ի էջում պարզաբանումներ է ներկայացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Պարետատան գլխավորությամբ ոլորտի մասնագետները, հաշվի առնելով պանդեմիայի դեմ պայքարի լավագույն միջազգային փորձը, հանգել են այն եզրահանգման, որ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է ավելի թիրախային և ավելի արդյունավետ պայքարի միջոցներ ձեռնարկել: Համավարակի տարածման կանխարգելման աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսի վարքագիծ ունի վարակի տարածման արագությունը Հայաստանում։ Այս նպատակով՝ Ազգային ժողովի քննարկման եմ այսօր ներկայացրել օրենքների նախագծերի փաթեթ, որոնց վերջնական ընդունման արդյունքում օպերատիվ կերպով կներդրվի ժամանակակից էլեկտրոնային միջոցների և թվային տեխնոլոգիաների կիրառման միջոցով համաճարակի կանխարգելման նոր մեխանիզմ: Մեր կողմից մշակված և Ազգային ժողովի կողմից քիչ առաջ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը չի ենթադրում որևէ խոսակցության ձայնագրում կամ որևէ այլ բովանդակության բացահայտում »,-գրել է Բադասյանը:

Նա նկատում է՝ խնդիրը պարզ է․ ունենալ տեղեկատվություն, որով հնարավոր կլինի արդյունավետ իրականացնել մեկուսացման միջոցառումներ՝ պաշտպանելով քաղաքացիների կյանքը և առողջությունը։ Որևէ այլ նպատակով տեղեկատվության օգտագործումը հանգեցնում է քրեական պատասխանատվության (թեև նման դեպքերը իրատեսական էլ չեն)։ Նախարարն առանձնացրել է մեկ կարևոր կետ ևս․ խոսք է գնում այնպիսի տեղեկատվությունը մեկտեղելու մասին, որն այսօր պահպանվում և օգտագործվում է օպերատորների կողմից և դա մեկտեղելով և անհրաժեշտության դեպքում վերլուծելու միջոցով (վարակակրի կոնտակտները հասկանալու համար)՝ պետք է արդյունավետ պայքար մղվի համաճարակի դեմ։ Բադասյանը շեշտել է, որ այդ միջոցառումները կարող են իրականացվել բացառապես համաճարակի հիմքով արտակարգ դրություն հայտարարելու դեպքում։

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ մարտի 30-ի արտահերթ նիստում: Առաջարկվում է նախատեսել, որ արտակարգ դրության ժամանակ, եթե արտակարգ դրությունը համարաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակով է պայամանավորված, կարող է միջամտություն իրականացվել նաև անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության, գաղտնիության իրավունքներին: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նախագիծը ներկայացնելիս անդրադառնալով նրան, թե ինչ տեղեկություններ են հավաքվելու, նշել էր՝ մասնավորապես հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ ստացող հաճախորդների կողմից օգտագործված ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ կամ, այլ կերպ ասած, հաճախորդի տեղորոշումը: Հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում, այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը: Նույն համակարգում ամփոփվելու են նաև բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ՝ անձանց վարակումը ստուգելու նպատակով հավաքագրված տվյալների, անձի հետազոտություն անցելու մասին տվյալների մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]