1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՄ-ն աջակցում է Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն,այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ-ում ԵՄ գրասենյակից։

Բացի այդ, Հանձնաժողովը կվերաձևակերպի մինչև 700 մլն․ եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը՝ ուղղելով դրանք ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը:

«Շատ դժվարին ժամանակներ են ոչ միայն ԵՄ-ի, այլև մեր գործընկեր երկրների, նաև՝ Հայաստանի համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեղմենք կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսակերպի վրա: Այսօրվա փաթեթը արձագանքում է ինչպես առողջապահական համակարգերի անհապաղ կարիքներին, այնպես էլհասարակության առավել խոցելի խմբերի, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ կարիքների արձագանքմանը, որոնք կազմում են վեց երկրների տնտեսությունների ողնաշարը», նշել է  ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին։ 

Արձագանք անհապաղ կարիքներին, մասնավորապես՝

Աջակցություն Հայաստանի առողջապահական համակարգին

Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, Հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի և անձնական պարագաների այդ թվում՝   բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի  և անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։ Եվրահանձնաժողովը աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ`30 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթտեղակայելու նպատակով և  ապահովելու,որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով  ձեռք բերվեն և արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին:Աջակցություն կտրամադրվի նաև բժշկական և լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը և ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:

Աջակցություն ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիական գործընկերներին

 

ԵՄ-ն  տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հասանելի է դարձրել ավելի քան 11,3 միլիոն եվրո ծավալով փոքր դրամաշնորհներ: Այս միջոցներն արդեն իսկ արձագանքում են անհապաղ կարիքներին՝ տարածաշրջանային «Արագ արձագանքման մեխանիզմ»  ընթացիկ ծրագրի միջոցով:  Մոտակա օրերին Հայաստանում կգործարկվի Կարմիր խաչի և այլ տեղական ՀԿ-ների հետ համատեղ ծրագրեր  ուղղված՝ տարեցների, անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, այդ թվում մարզերում: Այս փաթեթի շրջանակներում մինչև ամառ Հանձնաժողովը կհայտարարի «Արևելյան գործընկերության համերաշխության ծրագիրը», որը կուղղվի բնակչության առավել տուժած հատվածների, քաղհասարակության կազմակերպությունների աջակցությանը, մասնավորապես՝ հատկացնելով ենթադրամաշնորհներ տեղական, ավելի փոքր կազմակերպություններին։ Միաժամանակ, ս․թ․մարտի 25-ին հայտարարվել է ընդհանուր 3 միլիոն եվրո բյուջե Հայտամրցույթ՝ աջակցելու  քաղհասարակության կազմակերպություններին, որոնք նպաստելու են սոցիալական բարեկեցությանը, այդ թվում՝ COVID-19 համավարակի բռնկման հետևանքների վերականգնմանը։

 

Աջակցություն Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկություններին.

ԵՄ-ն սերտ համագործակցում է Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) ԵՄ անդամ պետությունների համապատասխան ֆինանսական կառույցների հետ՝ TEAM EUROPE ծրագրի ներքո ապահովելով համակարգված եվրոպական արձագանք իրական տնտեսությունների, ներառյալ ՓՄՁ-ների կարիքներին։

Այսպես՝

  • Կգործարկվի 100 մլն եվրո աջակցության տրամադրման տարածաշրջանային նոր ծրագիր, որըկօգնիՓՄՁ-ներին, ներառյալ ինքնազբաղված անձանց և այլոց, հեշտությամբ ստանալ հայկական դրամով վարկեր և ճգնաժամից հետո խթանել իրենց բիզնեսը:Այն համալրվելու է հայաստանյան ՓՄՁ-ների համար հասանելի 13 մլն․, եվրո արժողությամբ աջակցության նոր ծրագրով։
  • ԵՄ-ն և ՀՀ կառավարությունը համատեղ ուսումնասիրում եննաև Հայաստանի համար Հարևանության ներդրումային պլատֆորմի շրջանակներում ավելի քան 30 միլիոն եվրո մոբիլիզացնելու հնարավորությունը, գոյություն ունեցող ծրագրերի միջոցով։  
  • Դյուրացնել, պարզեցնել, արագացնել և ամրապնդել տեղական արժույթով ՓՄՁ-ներին ուղղված վարկային գծերի և դրամաշնորհների իրացումը, որը կազմում է 200 մլն․, եվրո ամբողջ տարածաշրջանի համար, այդ թվում նաև EU4Business ծրագրի միջոցով:
  • Բացի այդ, ներկա ճգնաժամային իրավիճակում ԵՄ-ն հասանելի է դարձրել 500 միլիոն եվրո Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի (ԿԶԵՀ) ներքո հիմնական ռիսկերի նվազեցման գործիքակազմի միջոցներից։ Այն կապահովի լիկվիդայնության արագ տրամադրում և կարող է անհապաղ տեղակայվել ՄՖՀ գործընկերների կողմից`ԵՄ հարևանության տարածքում լիկվիդայնության տրամադրումը դյուրացնելու  նպատակով, այդ թվում՝ շրջանառու կապիտալի, առևտրի ֆինանսավորման կամ պարտքերի սպասարկման մորատորիումի իրականացման միջոցով:

Եվրոպական միությունը միաժամանակ աշխատում է ընթացիկ ծրագրերի վերաձևակերպման ուղղությամբ՝ արձագանքելու Հայաստանի կարիքներին`համաճարակի դեմ պայքարում: Այս տրամաբանությամբ նախորդ շաբաթ իրականացվել է 1,75 միլիոն եվրո հատկացում՝ Պետական ֆինանսների քաղաքականությանը ԵՄ բյուջետային աջակցության ընթացիկ ծրագրի շրջանակներում:Նույն տրամաբանությամբ, քննարկումներ են ընթանում ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետմիասին Հայաստանում COVID-19 վարակի կանխարգելման և կառավարման նպատակով տեխնոլոգիական լուծումների ուսումնասիրության  և աջակցության հնարավորությունների վերաբերյալ։

Զուգահեռաբար, արդեն հաստատվել է և առաջիկայում կմեկնարկի քաղաքացիական պաշտպանության բարելավմանը և աղետների ռիսկերի կառավարմանը միտված՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության նոր Թվինինգ ծրագիրը Շվեդիայի և Լիտվայի քաղաքացիական պաշտպանության գործակալությունների հետ համատեղ։

Հանձնաժողովը պատրաստ է նաև օժանդակել Հայաստանին ԹԱՅԵՔՍ-ի՝  գործընկերային գործիքի միջոցով՝ օգտագործելով ԵՄ անդամ երկրների փորձագիտությունը, փորձը և գործելակերպի լավագույն օրինակները՝ արտակարգ իրավիճակների պատրաստվածության արձագանքման սխեման և առողջապահական համակարգերը գնահատելու համար։

COVID-19 համավարակի բռնկումն արագացրեց առասպելների ապատեղեկատվության տարածումը իր, որոք հոսում են Եվրամիության ներսում և դրանից դուրս գտնվող տարբեր աղբյուրներից:Իմացեք ավելին`կորոնավիրուսային համավարակի մասին ապատեղեկատվության վերաբերյալ զեկույցում:

COVID-19 համավարակի բռնկմանը Եվրոպական հանձնաժողովի կողմից համընդհանուր եվրոպական արձագանքի համակարգման վերաբերյալ տեղեկատվության համար հետևեք այստեղ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]