Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական միջոցառումներ․ ՏԵՂԵԿԱՆՔ

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալ-տնտեսական 
միջոցառումներ․ ՏԵՂԵԿԱՆՔ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երեք նոր միջոցառում ընդունեց մարտի 30-ի նիստում։

6-րդ միջոցառում․  
Կառավարության հաստատած 6-րդ ծրագրի շահառուներն են այն ֆիզիկական անձինք, որոնք 2020թ. հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում մասնավոր հատվածում գրանցված աշխատող են եղել և աշխատանքից ազատվել են 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի՝ 68,000 դրամի չափով:
Աջակցությունից չեն կարող օգտվել նրանք, ում վերջին 2 ամիսների միջին ամսական աշխատավարձը գերազանցել է 500 հազար դրամը, ունեն այլ աշխատանք, հանդիսանում են անհատ ձեռնարկատեր, կամ հանդիսանում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառման շահառու:

7-րդ միջոցառում․
Հաստատված 7-րդ ծրագիրը միտված է կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց օժանդակելուն։ Միջոցառման շահառու է հանդիսանում այն հղի կինը, որը 2020թ. մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից մարտի 13-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի։ Միջոցառման շահառուները կստանան միանվագ նպաստ 100,000 դրամի տեսքով:

8-րդ միջոցառում․  
Հաստատված 8-րդ ծրագրով նախատեսվում է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին: Սոցիալական գործիքներից ամենաշատ շահառու ունեցող գործիքը հենց ութերորդ փաթեթն է՝ շուրջ 100 հազար շահառու է ընդգրկում, քանի որ բոլոր շահառուները գրանցված աշխատողներ են։ Դրանք այն վարձու աշխատողներն են, որոնք 2020թ․-ի մարտի 13-ից մարտի 30-ը հանդիսացել են տուժած ոլորտների վարձու աշխատողներ: Այդ ոլորտներն են՝
● հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
● հանրային սննդի ծառայություններ,
● զբոսաշրջային ծառայություններ,
● վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
● մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն կազմակերպվող:

Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է նաև սննդամթերք և/կամ ծխախոտ և/կամ դեղորայք և/կամ ալկոհոլային խմիչք:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝
1) վարձու աշխատողի համար 2020թ․-ի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,
2) վարձու աշխատողի համար 2020թ․-ի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով, եթե վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից,
3) անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10%-ի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափով և ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը,
4) անհատ ձեռնարկատիրոջ՝ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, եթե անհատ ձեռնարկատիրոջ 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից:

Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա։

Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ՝ աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը: Միաժամանակ վարձու աշխատող և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում որպես վարձու աշխատող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերի առավելագույնով:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]