1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տնտեսավարողների համար ստեղծվել է ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիություն

Տնտեսավարողների համար ստեղծվել է ֆինանսական միջոցների ժամանակավոր 
հասանելիություն

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառումը, որի նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ միջոցառմամբ թիրախավորվում է ծախսի նպատակը, այլ ոչ թե ոլորտը։

«Համարում ենք, որ այս փուլում հնարավոր է լինի իրավիճակ, որ տնտեսավարողը անհրաժեշտություն ունենա միջոցներ ներգրավել վարկերի տեսքով, որպեսզի իրականացնի հումքի, սարքավորումների  ներկրման, աշխատավարձերի և հարկերի վճարման հետ կապված ծախսերը… Ըստ էության, ցանկացած բարվոք հարկային և վարկային պատմություն ունեցող տնտեսավարող հնարավորություն կունենա այս միջոցներից օգտվել»,- ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝  այս միջոցառումը նախատեսում է երեք գործիք՝  ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորում, վերաֆինանսավորում և տոկոսադրույքի սուբսիդավորում։

 «Այսինքն՝ այդ երեք գործիքները լուծում են այն հնարավոր դասական խնդիրները, որոնք այսօր կարող են ի հայտ գալ՝ արտարժույթի ռիսկը, տոկոսադրույքի բարձր լինելը և գրավի կամ պարտավորության կատարման միջոցի նվազ լինելը։ Կարծում ենք, այդ երեք գործիքը խնդիրները կլուծեն»,- եզրափակեց Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]