1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սիրիան քրեական պատասխանատվության կենթարկի անօրինական ճանապարհով երկիր եկած քաղաքացիներին. SANA

Սիրիան քրեական պատասխանատվության կենթարկի անօրինական ճանապարհով 
երկիր եկած քաղաքացիներին. SANA

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ անօրինական ճանապարհով երկիր մուտք գործած Սիրիայի քաղաքացիները կպահվեն կարանտինում, այնուհետև քրեական պատասխանատվության կենթարկվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է SANA  գործակալությունը:

Նախարարության հայտարարության մեջ նաև նշվում է, որ քաղաքացիների՝ երկիր ապօրինի մուտք գործելու գործընթացին աջակցելը ևս իրավական պատասխանատվություն է ենթադրում:  

Սիրիայում կորոնավիրուսի վարակվածության 9 դեպք կա: Երկրում գրանցվել է մահվան առաջին դեպքը: Մարտի 22-ին ՆԳՆ-ն հայտարարել էր, որ պետք է փակել երկրի բոլոր անցակետերը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]