Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բուխարեստից ոչ հեռու զինվորականները 8 օրում հիմնել են դաշտային հոսպիտալ. Euronews

Բուխարեստից ոչ հեռու զինվորականները 8 օրում հիմնել են դաշտային հոսպիտալ. 
Euronews

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում էԲուխարեստից ոչ հեռու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»՝ հղում կատարելով «Euronews»-ին, նպատակը կորոնավիրուսով վարակվածներին աջակցություն ցուցաբերող պետական բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է:

«Մեր սպաների ու բուժաշխատողների կողմից կատարված աշխատանքը տպավորիչ է: Նրանք հոսպիտալ հիմնեցին 8 օրում: Այս ճգնաժամի ավարտից հետո մենք մանրամասն ստուգումներ կանցկացնենք հիվանդանոցներում և բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք, որպեսզի բուժհաստատությունները հագեցած լինեն համապատասխան բժշկական սարքավորումներով»-ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:

Ռումինիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 1815 է, մահացածներինը՝ 43: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջում գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 190-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]