Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար

Oրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ճի՞շտ են խոսակցությունները, թե աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը սկսել են ավելի շատ գրանցվել երիտասարդների շրջանում:

Նախարարը նշեց, որ տարբեր երկրների վիճակագրությունը տարբեր է, ինչը կախված է տվյալ երկրի կենսակերպից: «Օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է, և երիտասարդ մահ կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Անդրադառնալով հարևան երկրներում տիրող իրավիճակին՝ Թորոսյանն ասաց, որ, օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, թե արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր տարիքի անձինք: «Պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն՝ ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար, չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]