Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ոստիկանները նույն թաքստոցում երեք հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանները նույն թաքստոցում երեք հետախուզվողի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները, համագործակցելով ՔՈ գլխավոր վարչության և Լոռու մարզային վարչության ծառայողների հետ, մարտի 28-ին, ժամը 16։30-ին, Վանաձորի Աբովյան փողոցի տներից մեկում հայտնաբերել և Բազումի բաժին բերման են ենթարկել 40-ամյա Կորյուն Մ.-ին, 56-ամյա Արամ Չ.-ին և 18-ամյա Գեորգի Խ.-ին։

 Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 40-ամյա Կորյուն Մ.-ն և Արամ Չ.-ն մարտի 12-ից Բազումի բաժնի կողմից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերի մեղադրանքով, իսկ 18-ամյա Գեորգի Խ.-ն փետրվարի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:

Երեքի համար էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]