Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը

ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփում է անցած շաբաթը

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում մարտի 23-29-ն արձանագրվել է 282 դեպք, որից 205-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 141 հրդեհի, 1 սողանքի, 2 փլուզման, 1 պայթյունի ահազանգ, 46 ճանապարհատրանսպորտային պատահար, 1 պատահար երկաթգծի հաղորդակցման ուղիներին, 5 ինքնասպանության փորձ, ինչպես նաև՝ 57 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 68 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 12 մահ: Արձանագրվել է նաև թունավորման 7 դեպք. տուժել է 15 քաղաքացի:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 13 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 8 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]