Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը կընդունի հակաճգնաժամային երեք նոր փաթեթ

ՀՀ կառավարությունը կընդունի հակաճգնաժամային երեք նոր փաթեթ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստաի Հանրապետության կառավարությունը մարտի 30-ի արտահերթ նիստի ընթացքում կընդունի հակաճգնաժամային ևս երեք փաթեթ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ:

Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական:

Կառավարության նիստին կարող եք հետեւել ուղիղ եթերում»,- գրել է վարչապետը:

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայաստանում ևս սահմանափակվել կամ որոշ դեպքերում ամբողջովին դադարեցվել է մի շարք տնտեսավարողների գործունեությունը, ինչը հանգեցրել է բացասական հետևանքների բազմաթիվ տնտեսավարողների մոտ: Ստեղծված իրավիճակում առավելագույնս տնտեսվարողներին և քաղաքացիներին աջակցելու նպատակով գործադիրը հաստատել է Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը և տնտեսական հետևանքների չեզոքացման 5 միջոցառումները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]