Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ոստիկանին մարմնական վնասվածք հասցրած երիտասարդին մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանին մարմնական վնասվածք հասցրած երիտասարդին մեղադրանք է 
առաջադրվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Պարետի որոշումների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումների, այնպես էլ Մալաթիայի բաժնի ծառայողները մարտի լույս 27-ի գիշերն ուժեղացված ծառայության էին իրականացնում։ Ժամը 5։00-ի սահմաններում Օհանովի փողոցում նրանք նկատել են սրընթաց երթևեկող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդը կանգնեցրել է մեքենան` խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության ծառայողները մոտեցել են վարորդին՝ պարզելու մեքենան արագ վարելու պատճառը, ինչպես և ստուգելու Պարետի որոշմամբ սահմանված տեղեկություններ պարունակող գրության և անձը հաստատող փաստաթղթի առկայությունը։ Վարորդը, ոստիկանների օրինական պահանջը լսելով, վրդովվել է ու հայհոյել նրանց՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին։ Ոստիկանության ծառայողները երիտասարդին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել բաժին։ Այդ ընթացքում երիտասարդը ոստիկանների ծառայողական պարտականությունները խափանելու նպատակով, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, հարվածներ է հասցրել օպերլիազորներից մեկի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Նույն հակաօրինական ու հակաբարոյական վարքագիծը շարունակել է դրսևորել մեքենայի սրահում՝ դարձյալ հայհոյել ու հարվածել է ոստիկանության ծառայողներին, որոնցից մեկը աչքի շրջանում վնասվածք է ստացել, բայց, չնայած արնահոսող վերքին, շարունակել է հստակ իրականացնել իր գործառույթները: Ոստիկանները պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերելով` դրսևորել են ծայրահեղ զսպվածություն, ինչն ակնհայտ է նաև տեսագրությունից։ Ոստիկանության ծառայողները, օրենքով իրենց վրա դրված պարտականությունները պատշաճ կատարելու նպատակով նույնիսկ չեն պահպանել անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը, ինչը կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու համար կարևոր է։ Բերման ենթարկվածը հակաիրավական և հակաբարոյական վարքագիծը շարունակել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Ոստիկանություն է հրավիրվել բուժխումբ։ Եվ երիտասարդը, հաշվի չառնելով կնոջ ներկայությունը, շարունակել է ոչ իրավաչափ վարքագիծը՝ դարձյալ հնչեցնելով հայհոյանքներ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 28-ամյա երիտասարդը ընկերոջ հետ Հարավարևմտյան Ա-2 թաղամասում օղի էր օգտագործել։ Խմիչքը վերջացել էր, և ընկերոջ հետ, արդեն ոչ սթափ վիճակում, մեքենայով գնացել էին Օհանովի փողոցի սուպերմարկետ ՝ դարձյալ օղի գնելու։ Նա ոչ սթափ վիճակում և բարձր արագությամբ վարել էր մեքենան՝ չմտածելով, որ իր գործողություններով իրական վտանգ է ստեղծում երթևեկության այլ մասնակիցների կյանքի և առողջության համար։ Բաժին բերման է ենթարկվել նաև նրա ընկերը։ Ստուգվել է նրանց սթափության աստիճանը. երկուսն էլ ալկոհոլային հարբածության վիճակում էին։ Դեպքի առթիվ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի, կամ առողջության համար վտանգավոր բռնությունը՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ)։

Երևանի բնակիչ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել։ Նա ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ոստիկանությունը հորդորում է դրսևորել բացառապես օրինահարգ վարքագիծ. բոլոր օրինախախտներն ու իրենց հասարակությունից վեր դասողները կենթարկվեն պատասխանատվության՝ օրենքի ողջ խստությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]