Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»     

Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»

  

 

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել «Լիվերպուլ»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sport.es-ը: Ըստ պարբերականի, «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ուզում է իր թիմի կազմում տեսնել Դեմբելեին և արդեն իսկ խնդրել է ակումբի ղեկավարությանը ձեռք բերել ֆուտբոլիստին:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնա»-ի ղեկավարության կարծիքով ֆուտբոլիստը չի աճում և ամռանը հնարավոր է հեռանա ակումբից: Դեմբելեն կարող է վարձավճարով հանդես գալ այլ ակումբում, սակայն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները կպատկանեն կատալոնական ակումբին:

Ուսման Դեմբելեն Դորտմունդի «Բորուսիա»-ից «Բարսելոնա» է տեղափոխվել 2017 թ.:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]