Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նախագահ Սարգսյանը ցավակցություններն է հայտնել Պատրիկ Դևեջյանի որդուն՝ Թոմաս Դևեջյանին

Նախագահ Սարգսյանը ցավակցություններն է հայտնել Պատրիկ Դևեջյանի որդուն՝ Թոմաս Դևեջյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 29-ին հեռախոսազրույց է ունեցել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի որդու՝ Թոմաս Դևեջյանի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ նախագահ Սարգսյանն իր ցավակցություններն է հայտնել Թոմասին և ի դեմս նրա՝ Դևեջյանների ընտանիքին, բարձր գնահատելով Պատրիկ Դևեջյանի մեծ ավանդը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամական կապերի ամրապնդման, մեր ժողովրդի շահերի պաշտպանության գործում։ «Ես կորցրի իմ լավագույն բարեկամներից մեկին»,-ասել է նախագահը, նշելով, որ Պատրիկ Դևեջյանի անունը հիշվելու է խորին հարգանքով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]