Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նա բացառիկ անձնավորություն էր. Փաշինյանը ցավակցել է Դևեջյանի մահվան կապակցությամբ

Նա բացառիկ անձնավորություն էր. Փաշինյանը ցավակցել է Դևեջյանի մահվան 
կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Ֆրանսիայում Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ Դևեջյանը ֆրանս-հայկական բարեկամության կարևորագույն դերակատար էր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբկլոգում գրել է. «Մեծ ցավով տեղեկացա Պատրիկ Դևեջյանի կորստի մասին։ Նա բացառիկ անձնավորություն էր, համոզմունքների և սկզբունքների քաղաքական գործիչ, հայ դատի հավատարիմ մարտիկ, ֆրանս-հայկական բարեկամության կարևորագույն դերակատար»։

«Ցավակցություններս նրա կնոջը, որդիներին և ընկերներին։ Հայաստանը և բոլոր հայերը կիսում են այս մեծ կորստի ցավը Ֆրանսիայի և Ֆրանսիացիների հետ»,- հավելել է Փաշինյանը։

Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։ 

Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]