Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանա

«Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները մի քանի ամիս աշխատավարձ չեն ստանա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստները, մարզչական շտաբը և աշխատակազմը կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում աշխատավարձ չեն ստանա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ակումբի մամուլի ծառայությունը: Նրանք աշխատավարձ չեն ստանա մարտ, ապրիլ, մայիս և հունիս ամիսներին: Ակումբը մտադիր է հաջորդ մրցաշրջանում բարձրացնել ֆուտբոլիստների աշխատավարձերը: Սակայն, այժմ չվճարելով աշխատավարձերը, ակումբը խնայում է մոտ 90 միլիոն եվրո:

Թե ֆուտբոլիստները և թե անձնակազմը իր համաձայնությունն է տվել ակումբի որոշմանը:

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը դադարեցվել էր մարտի 12-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]