Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը
ՓԱՐԻԶ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր տիպի կորոնավիրուսային վարակից (COVID-2019) մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Օ-դը-Սեն դեպարտամենտի Թվիթերի միկրոբլոգը։
Դեպարտամենտի նախագահ 75-ամյա Դևեջյանն օրեր առաջ հայտնել էր, որ հիվանդությունն իրեն էլ է խոցել, բայց բժիշկների շնորհիվ ապաքինվում է։ Ցավոք, բուժանձնակազմին չի հաջողվել փրկել ֆրանսահայ ականավոր գործչի կյանքը։
Պատրիկ Դևեջյանը ծնվել էր 1944թ. օգոստոսի 26-ին։ Նա ակտիվ ներգրավված էր Ֆրանսիայի քաղաքական կյանքում։ 2002 թվականին նշանակվել է տեղական ինքնակառավարման հարցերի նախարար, 2004 թվականին Ֆրանսիայի արդյունաբերության նախարարի պորտֆելն է զբաղեցրել։
Patrick Devedjian, ancien Ministre, Président du Département des Hauts-de-Seine, hospitalisé après avoir été diagnostiqué positif au Covid-19, est décédé dans la nuit du samedi 28 au dimanche 29 mars.
— hauts-de-seine (@hautsdeseinefr) March 29, 2020
Communiqué de presse : https://t.co/Vu0dllFu3K
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում