1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ

Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու 
պացիենտ

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել են կորոնավիրուսով հիվանդ երկու պացինետ, որոնք ունեցել են նաև այլ քրոնիկ հիվանդություններ։ 73 տարեկան մի տղամարդ և 55-ամյա կին մահացել են մարտի 29-ին։ «Արմենպրեսի» հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Ցավով պետք է նշեմ, որ վերջին 1 ժամվա մեջ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք՝ 55 տարեկան կնոջ և 73 տարեկան տղամարդու, որոնք ունեին կորոնավիրուսային հիվանդություն՝ զուգակցված այլ քրոնիկական հիվանդություններով»,- գրել է Թորոսյանը մարտի 29-ին,- «Բժիշկներն արեցին ամեն հնարավորը նրանց կյանքը փրկելու համար, ինչը ցավոք չհաջողվեց»։

Առողջապահության նախարարը ցավակցություններ է հայտնել մահացածների հարազատներին:

Հայաստանում մարտի 28-ի ժամը 21։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 407 էր,  կորոնավիրուսից ապաքինվել էր 30 մարդ։ Մահվան դեպքերն այսպիսով հասան 3-ի։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել  է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]