1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին

Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի 
հաստատման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք․ հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 35 նոր դեպքի ախտորոշման մասին  «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է։ Մենք, ցավոք սրտի, հիվանդների աճ ենք ունենում։ Այսօր էլ 35 նոր ախտորոշում ենք ունեցել։ Բայց ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ իրավիճակը համարվում է կառավարելի, և մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները, որպեսզի մաքսիմալ կառավարելի պահենք կորոնավիրուսի տարածումը և մեր առողջապահական համակարգն անտանելի ծանրաբեռնվածության չենթարկենք»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը հավելեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը  որոշակի տնտեսական վնասներ է բերում․ «Բայց տնտեսական վնասները մենք կաշխատենք, կվերականգնենք։ Կարևորը, որ մենք ամեն ինչ անենք ավագ սերնդի մեր հայրենակիցների առողջությունն ու կյանքը պահպանելու համար»,- ասաց նա։

Հայաստանում մարտի 28-ի առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 372 էր։ Հայաստանում մարտի 28-ի դրությամբ  կորոնավիրուսից ապաքինվել է 30 մարդ։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել  է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]