Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիների թիվը հասել է 30-ի

Հայաստանում կորոնավիրուսից ապաքինված քաղաքացիների թիվը հասել է 30-ի

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսից բուժվել է ընդհանուր առմամբ 30 քաղաքացի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ հայտնելով, որ կորոնավիրուսով վարակված և հիվանդանոցում բուժվող 2 քաղաքացու մոտ կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել:

«Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկնակի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30»,- նշել է Նիկողոսյանը:

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը։ ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]