Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ

Էլեկտրոնային ձևաթղթի հավելվածով նույնպես կարելի է տնից դուրս գալ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դրության շրջանակներում տեղաշարժի սահմանափակումների օրերին անհրաժեշտության դեպքում տնից դուրս գալու համար քաղաքացիները ոստիկանության աշխատակիցներին կարող են ներկայացնել նաև էլեկտրոնային ձևաթղթի հավելվածում տեղաշարժի մասին մուտքագրված տվյալները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ ոստիկանության ծառայողներն այդ մասին տեղեկացված են:

ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք:

«Ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով: Ձեր տվյալները այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը»,- գրել է Ավինյանը:

Տիգրան Ավինյանը հավելել է, որ բացի AC19.am կայքի ստեղծած հնարավորությունից՝ քաղաքացիները կարող են օգտվել նաև ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]