Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ոստիկանությունը վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել ընդհանուր 1889 անձի նկատմամբ

Ոստիկանությունը վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել 
ընդհանուր 1889 անձի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեկուսացման, ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով մարտի 28-ի ժամը 12։00-ի դրությամբ 1889 անձ ենթարկվել է վարչական պատասխանատվության։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ «ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 2-ից ավելի անձ տեղափոխող 1843 տրանսպորտային միջոց։ Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների 48 վարորդ ենթարկվել է վարչական տույժերի՝ սահմանված թույլատրելի քանակից ավել ուղևոր տեղափոխելու համար»,- նշեց Մհրյանը։

Հայաստանում մարտի 28-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 372 է: Թեստերից 2172-ը բացասական արդյունք է տվել: Մարտի 26-ին արձանագրվել է կորոնավիրուսով հիվանդի մահվան առաջին դեպքը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 28 քաղաքացի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]