Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 85 դեպք. «ՌԻԱ Նովոստի»

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 85 դեպք. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը՝ հասել է 85-ի։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին տեղեկացնում է Վրաստանում հիվանդության վերահսկողության և մոնիտորինգի կայքը։

Վրաստանի իշխանությունները կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մինչև ապրիլի 21-ը երկրում արտակարգ դրություն են հայտարարել։ Արտակարգ դրությունը ենթադրում է տեղաշարժի մի շարք սահմանափակումներ, ինչպես նաև տասը հոգանոց խմբով մարդկանց հավաքվելու դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցներ կարող են կիրառվել։

«Վարակման հաստատված դեպքերի թիվը 85 է, որից ապաքինվել է 14 մարդ։ Կարանտինի մեջ է գտնվում 4641, հսկողության տակ՝ 239 մարդ»,- ասվում է կայքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր տիպի կորոնավիրուսը որակեց որպես պանդեմիա։ Վերջին տվյալներով աշխարհում կորոնավիրուսով վարակման թիվը հասել է 602 166, նրանցից բուժվել է 133 527 մարդ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]