Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խորհուրդներ բժշկից․ մի վտանգիր առողջությունդ՝ ՄՆԱ ՏԱՆԸ…

Խորհուրդներ բժշկից․ մի վտանգիր առողջությունդ՝ ՄՆԱ ՏԱՆԸ…

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով անհրաժեշտ է տեղեկացված լինել հետեւյալ երեք հասկացության մասին՝ սոցիալական տարածություն, ձեռքերի հիգիենա, հազի, փռշտալու էթիկա։

Կորոնավիրուսային վարակի տարածման առաջին գործառույթը սոցիալական տարածությունն է, որը ենթադրում է ամեն օր մաքրել եւ ախտահանել այն բոլոր մակերեսները, որոնց հաճախ եք դիպչում։ Այս մակերեսները ներառում են սեղանի մակերեսներ, վաճառասեղաններ, դռների բռնակներ, լոգարանի հարմարություններ, զուգարանակոնքեր, ստեղնաշարեր, հեռախոսներ, պլանշետներ եւ կողային սեղանիկներ։ Նաեւ մաքրեք եւ ախտահանեք ցանկացած մակերես, որի վրա կենսաբանական հեղուկ է թափվել (թուք)։ Օգտագործեք կենցաղային մաքրող եւ ախտահանող միջոցներ կամ անձեռոցիկներ՝ ըստ ապրանքի պիտակի ցուցումների։

Երբ է պետք իրականացնել կորոնավիրուսային վարակի տարածման երկրորդ գործառույթը՝ ձեռքերի հիգիենան։

Հանրային կուտակումների վայրերում գտնվելուց առաջ եւ հետո, սնունդ ընդունելուց առաջ եւ հետո, սնունդ պատրաստելիս անընդհատ եւ օրվա ընթացքում պարբերաբար։ Ձեռքերը պետք է լվանալ հոսող ջրով եւ օճառով 20 վայրկյանի ընթացքում, եթե չունեք լվացվելու հնարավորություն, ապա օգտագործեք սպիրտային հումքի վրա պատրաստված ցանկացած հականեխիչ նյութ։ Ձեռքերի մշակման տեխնիկային հետեւելը ցանկալի է։

Ժամանակավոր խորհուրդ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար. հնարավորինս խուսափեք զարդեր կրելուց, ինչպես նաեւ երկար եղունգներից, որովհետեւ դրանք լրացուցիչ ռիսկ են պարունակում վարակի տարածման համար եւ նվազեցնում են ձեռքերի հիգիենայի արդյունավետությունը։

Հաճախակի եւ մանրակրկիտ մաքրեք ձեր ձեռքերը, հատկապես քիթը մաքրելուց, հազալուց եւ փռշտալուց, պետքարանից օգտվելուց հետո։ Հազալիս կամ փռշտալիս ծածկեք ձեր բերանն ու քիթը անձեռոցիկով։ Օգտագործված անձեռոցիկները գցեք փակվող աղբամանի մեջ, անմիջապես լվացեք ձեր ձեռքերը։

Պահպանեք հիգիենայի կանոնները, զգոն եղեք, հետեւեք պաշտոնական լրահոսին, ժպիտով պայքարեք համաճարակի դեմ, մնացեք տանը՝ մի վտանգեք ձեզ եւ ձեր հարազատների առողջությունը։ Վստահ եղեք, միասին կհաղթենք վիրուսային թշնամուն։

Եղեք առողջ։

Դավիթ Մարաբյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]