Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հովհաննես Թումանյանի թանգարանը օնլայն հարթակում հեքիաթներ կներկայացնի նաև արևմտահայերենով

Հովհաննես Թումանյանի թանգարանը օնլայն հարթակում հեքիաթներ կներկայացնի 
նաև արևմտահայերենով

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Թումանյանի թանգարանը վիրտուալ տիրույթում բազմաթիվ ու բազմաբովանդակ ծրագրեր է իրականացնում այցելուների հետ կապը չկորցնելու նպատակով: Թանգարանը փորձում է իր ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն Հայաստաում, այլև սփյուռքում բնակվող հայրենակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ընտիր հեքիաթներ արևմտահայերեն» նախաձեռնության շրջանակում ամեն շաբաթ հայրերը, մայրերը, տատիկներն ու պապիկներն իրենց փոքրիկների հետ կարող են այցելել թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջ և արևմտահայերենով ունկնդրել Հովհաննես Թումանյանի հեքիաթները:

Թանգարանի աշխատակիցները հորդորում են մեծահասակներին ուշադիր լինել և օգնել երեխաներին հաճույքով կատարել հեքիաթասացի հանձնարարությունները:

Թանգարանը «Արի ծանոթանանք» կրթական ծրագրի էջում ներկայացրել էր Թումանյանի մասին պատմող ֆիլմի արևելահայերեն տարբերակը: Այժմ անիմացիոն ֆիլմը հնարավոր է դիտել արևմտահայերենով:

Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը  կանխարգելելու նպատակով մեկ ամիս ժամկետով՝ մարտի 16 18։30-ից մինչև ապրիլի 14-ի 17։00-ն, հայտարարվել է արտակարգ դրություն։ Հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ զանգվածային միջոցառումներ: Մշակութային հաստատությունները որոշ ժամանակով դադարեցրել են իրենց գործունեությունը: Դրանցից շատերը փորձում են պահել կապն արվեստասերների հետ վիրտուալ հարթակում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]