Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Արսենալ»-ը Վենգերի արձանը կկանգնեցնի մարզադաշտի հարևանությամբ

«Արսենալ»-ը Վենգերի արձանը կկանգնեցնի մարզադաշտի հարևանությամբ

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ը մտադիր է թիմի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի պատվին արձան կանգնեցնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է The Athletic-ը: Ըստ աղբյուրի՝ արձանը կկանգնեցվի «Արսենալ»-ի մարզադաշտի հարևանությամբ: Այն կլինի բրոնզաձույլ: «Արսենալ»-ի ղեկավարությունը մտադիր է նաև մարզադաշտի մի տրիբունա անվանակոչել Վենգերի անունով:

Արսեն Վենգերը Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչն է եղել 22 տարի` 1996 թվականից 2018-ը: Վենգերի գլխավորությամբ թիմն անցկացրել է 1218 հանդիպում, որոնցից 703-ում հաղթել է, 252-ում` պարտվել, իսկ 263 խաղ ավարտել է ոչ-ոքի արդյունքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]